2013 թ. երրորդ անգամ (2003, 2008) Իլհամ Ալիևը կընտրվի Ադրբեջանի նախագահ: Նրա թեկնածությունն առաջադրել է «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, որի փոխնախագահ Ալի Ահմեդովը հայտարարել է, որ Իլհամ Ալիևի նախագահության օրոք Ադրբեջանի տնտեսությունը սրընթաց զարգանում է, և այդ զարգացումը հանգեցնում է բարեկեցության և կենսամակարդակի բարելավմանը, դրսևորվում է Ադրբեջանի հզորության աճի, տարածաշրջանում և աշխարհում Ադրբեջանի դիրքի ամրապնդման մեջ: Ալի Ահմեդովը համոզված է, որ Ալիևի ընտրությունը «բխում է Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու շահերից, Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի ցանկանում է դա»: